Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը շուրջ 4 ժամ անց մարվել է

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ» և ընդհանուր առմամբ դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում այսօր ժամը 16։53-ի սահմաններում բռնկված հրդեհը շուրջ 4 ժամ անց` 20։44-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը` մոտ 1000 քմ, ներսում կուտակած կենցաղային իրեր և 4-րդ հարկի բնակարանների բաղդադե առաստաղներից մոտ 4 քմ հատված»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։
Նշենք, որ սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Այնուհետև հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր էր մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել 20:44-ին:
Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. շենքից թանձր ծուխ է բարձրանում. տեսանյութ