Մայաներն ու ացտեկները տապակել են կակաոյի պտուղները, մանրացրել ու մածուկի վերածել, ավելացրել են վանիլ, չիլի պղպեղ և այլ բաղադրիչները, ապա ջրով բացել ու խմել: Իհարկե, այդ ըմպելիքը անուշահոտ է եղել, բայց շատ դառը։
Ժամանակին կակաոյի հատիկները ոսկուց թանկ են եղել։ Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջին անգամ Ամերիկայից Եվրոպա են հասցրել շոկոլադը, անվանել են այն «սև ոսկի» ու խմել ուժերն ամրապնդելու համար:
Շոկոլադը բավականին ուշ է քաղցրացել։ Բրիտանական ընկերություններից մեկը 1847 թվականին է գլխի ընկել, որ կարելի է շաքար ավելացնել ու կակաոյի փոշու և կակաոյի յուղի դառը խառնուրդը վերածել քաղցրավենիքի։
1850-ականների սկզբին թողարկել են կոնֆետների առաջին տուփը։
Իսկ շոկոլադի մեջ առաջին անգամ չոր կաթ է ավելացրել շվեյցարացի մի հրուշակագործ, և աշխարհում հայտնվել է կաթնային շոկոլադը:
Շոկոլադը բոլորին հասանելի է դարձել մի ամերիկացու շնորհիվ, որը 1900-ական թվականների սկզբին կառուցել է շոկոլադի առաջին մեծ ֆաբրիկան։