Հայաստանում երկրաշարժ է գրանցվել` Շիրակում, Լոռիում մինչև 5 բալ ուժգնությամբ

Սեյսմոգրաֆ
Շիրակի, Լոռու մարզերում երկրաշարժը գրանցվել է 5 բալ ուժգնությամբ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հայաստանում մինչև 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․17⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ հուլիսի 5–ին Շիրակի Աշոցք գյուղից 11 կմ արևելք ընկած տարածքում էր երկրաշարժ գրանցվել։