Գորշ արջի և նրա երկու քոթոթների առավոտյան զբոսանքը. տեսանյութ

«Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով։
Sputnik
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Ֆեյսբուքի» էջում նոր տեսանյութ է հրապարակվել, որում գորշ արջն ու նրա քոթոթները զբոսնում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում:
Նշվում է, որ գորշ արջերը ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Խոցելի»` VU B2ab(iii,iv) կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։