ԱՄՆ-ի Յուտա նահանգում հազարավոր հեկտար անտառներ են այրվում. տեսանյութ

Հնարավոր զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ամերիկյան Յուտա նահանգում հզոր հրդեհ է բռնկվել անտառային տարածքներում՝ տարածվելով գրեթե 3 հազար հեկտարի վրա։ Տեղեկությունն հաղորդել է KUTV հեռուստաալիքը:
Կրակի առաջին օջախները հայտնաբերվել են այդ մաստերում դեռ հուլիսի 8-ին, երբ արևմտյան Յուտայի մեծ մասը գտնվում էր ռիսկի գոտում՝ ուժեղ քամիների և անոմալ շոգ եղանակի պատճառով: Հեռուստաալիքը նշում է, որ հրդեհի տարածումը զսպելու իշխանության փորձերին խոչընդոտում է քամին ու պահպանվող ցածր խոնավությունը:
«Այս պահին մեր ջանքերը կենտրոնացած են մոտակա բնակելի շրջանների անվտանգության ապահովման վրա», - նշել է նահանգի հրշեջ ծառայությունների ներկայացուցիչը:
Հնարավոր զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: