Ականատեսները Բալթիկ ծովում ջրային պտտահողմ են նկարահանել

Ինչպես նշել են հրապարակման հեղինակները՝ մրրիկների առաջացմանն այսօր նպաստում է համեմատաբար սառը ցամաքային օդը (մոտ +16․․․+17 աստիճան):
Sputnik
Բալթիկ ծովում այսօր ջրային պտտահողմ է առաջացել։ Մի քանի ականատեսների հաջողվել է տեսանկարահանել բնության բացառիկ այս երևույթը։ Նրանքը կադրերը հրապարակել են սոցցանցերում:
Կադրերում երևում է, թե ինչպես է բարձր ջրային սյունը շարժվում ծովի մակերևույթով։
Ինչպես նշել են հրապարակման հեղինակները, այսօր մրրիկների առաջացմանը նպաստում է համեմատաբար սառը ցամաքային օդը օդը (մոտ +16․․․+17 աստիճան)։ Նրանց խոսքով՝ այս մրրիկների ուժգնությունը բավականին թույլ է, դրանք հազվադեպ են հասնում ցամաք։ Եթե, այնուամենայնիվ, պտտահողմը ցամաք էլ հասնի, ապա այն աննշան վնասներ կարող է հասցնել ափամերձ հատվածում։