Հզոր պայթյուն Ուլյանովսկի գազալցակայանում. տուժածներ կան

Գազալցակայանում բռնկված հրդեհից տուժած անձանց հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
Ուլյանովսկի մարզի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհից երկու մարդ է տուժել, որոնք հիվանդանոց են տեղափոխվել ձեռքերի այրվածքներով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ ծառայությունը պայթյունի մասին ահազանգ չի ստացել։ Փոխարենը սոցցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է Կուզովատովոյի մոտակայքում գտնվող բենզալցակայանում բռնկված հրդեհը։
Խոշոր հրդեհ Փարիզում․ 13 տուժած կա
Ականատեսների խոսքով` վառելիքի արտահոսքի հետևանքով բեռնատար է այրվել, իսկ հետո` պայթել։
Պայթյունն ընդգրկել է շուրջ 100 քմ տարածք։ Հրդեհը բռնկվել է ժամը 16.05-ին, մարվել` 16.50-ին։
Կրասնոդարում պահեստ է այրվել