Ես Մխիթարյանն եմ. ֆուտբոլիստը սովորեցնում է արտասանել իր ազգանունը

Ֆուտբոլիստն ուսուցչի ցուցափայտով կանգնել է էկրանի առջև և միլանցի երկրպագուներին սովորեցրել իր ազգանունը։
Sputnik
«Ինտեր» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը հատուկ տեսաուղերձով միլանյան թիմի երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։
Նա ցուցափայտով կանգնել է էկրանի առջև և հատ–հատ արտասանել տառերը. «М` Միլան, К` կիկո (անգլերեն` ոտքով հարված), H` Հենրի, I` Ինտեր, Т` թիմ, А` Արմենիա...»
Հիշեցնենք, որ «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարյանը «Ինտերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ նա իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։
Ֆուտբոլիստն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում։