«Տվյալ օրենքը բնակչությանը վնասելու է այն առումով, որ մարդիկ կատարելու են ծախսեր, և ժամանակի ընթացքում բանկերը կարող են գանձել կատարվող գործարքների 5 և ավելի տոկոսի հասնող միջնորդավճար։ Բանկային համակարգն այս պահի դրությամբ գործող սակագնային պլանով 1,5-5 տոկոս ձեռքբերումների ժամանակ գումար է գանձում, վճարհաշվարկային կազմակերպությունները` 3-6 տոկոսի շրջանակներում, էլեկտրոնային դրամապանակները` մոտ 4 տոկոսի շրջանակներում։ Այսինքն` քաղաքացին միջինը 5 տոկոս պետք է վճարի միայն բանկից փողը վարձակալելու համար, որովհետև իրավունք չունի կանխիկ միջոցներով շրջանառություն իրականացնել։ Օրինակ` 100 հազար դրամից 5000-ը վճարվելու է բանկին»,- պարզաբանեց տնտեսագետը։
«ՀՀ-ն առանց այդ էլ գրավիչ չէ ներդրողների համար` սկսած անվտանգային բաղադրիչներով, վերջացրած լոգոստիկ խնդիրներով ու պոտենցիալ աշխատակազմի կարողություններով, և եթե սահմանվում է նաև փողի խիստ վերահսկողություն, ապա ներդրողները կնախընտրեն տեղակայվել Թուրքիայում կամ Վրաստանում»,- ասաց տնտեսագետը։