Ռուսաստանի և ԼԺՀ ուժերի հարձակումից հետո ուկրաինական զորքերը մեծ քանակությամբ տեխնիկա են թողել Լիսիչանսկ–Սևերոդոնեցկի ճանապարհին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին զեկուցել էր ԼԺՀ-ի ազատագրման գործողության հաջող ավարտի մասին: Վերջինը ազատագրվել է Լիսիչանսկը՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկը։
ՌԻԱ Նովոստիի հրապարակած կադրերում երևում է և՛ ամբողջական, և՛ այրված տեխնիկա, օրինակ` «Կազակ» մարտական զրահապատ մեքենաներ և «Օսա» զենիթահրթիռային համալիրներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։