ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Տեղեկացրել էինք, որ Աբեի վրա մահափորձ էին իրականացրել Նարա քաղաքի փողոցներից մեկում նրա ելույթի ժամանակ։
Հարձակում կատարած նախկին ծովագնաց, 41-ամյա Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է Աբեի հետևից։ Սինձո Աբեն հրազենային վնասվածք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Վիրավորումից անմիջապես հետո նրա գիտակցությունը տեղն է եղել, սակայն կարճ ժամանակ անց վիճակը դարձել է կրիտիկական՝ «սրտի և թոքերի կանգով»: