Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ

Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունը ցնցել է մարդկանց։ Լուսանկարներում երևում է, թե ով է կրակել նրա վրա։
Sputnik
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունն այսօրվա ամենացնցող լուրն է։
Հայտնի է, որ նախկին ծովագնաց 41-ամյա Տեցույա Յամագամին Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում երկու անգամ կրակել է նրա հետևից։ Քաղաքական գործիչը տեղափոխվել է հիվանդանոց ու մահացել։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի (մինչև 2005 թվականը) ծառայել է երկրի ռազմածովային ուժերում։
Ներկայացնում ենք կրակոցներին հաջորդած կադրերը։
6 / 14

«Yomiuri Shimbun» թերթը արտահերթ համար է թողարկել, որում հայտնում է Սինձո Աբեի մահափորձի մասին

7 / 14

Ոստիկաններն ուղղորդում են հետիոտներին, որպեսզի նրանք շրջանցնեն մահափորձի վայրը

8 / 14

Ոստիկանական սպան փորձում է ԶԼՄ–ների ներկայացուցիչներին դուրս բերել այն շրջանից, որտեղ կրակել են Ճապոնիայի նախկին վարչապետի վրա

9 / 14

Ոստիկանները մաքրում են ասֆալտին թափված արյունը

14 / 14

Քաղաքացիները ծաղկեփնջեր են բերում Սինձո Աբեի սպանության վայր