Եթե Արևմուտքը Կիևի հաղթանակն է ուզում մարտի դաշտում, ուրեմն խոսելու բան չկա․ Լավրով

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Արևմուտքն Ուկրաինային պարզապես թույլ չի տալիս խաղաղ գործընթացի անցնել։
Sputnik
Արևմուտքի երկրների հետ խոսելու բան չկա, եթե նրանք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ուզում են մարտի դաշտում հաղթել Ռուսաստանին։ Այս մասին G20-ի նիստից հետո լրագրողներին ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Արևմուտքը ոչ թե բանակցություններ է ուզում, այլ Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ մարտի դաշտում, ապա, հավանաբար, Արևմուտքի հետ պարզապես քննարկելու ոչինչ չկա, քանի որ իր այդ մոտեցումներով այն, ըստ էության, թույլ չի տալիս Ուկրաինային խաղաղ գործընթացի անցնել»,-ասել է Լավրովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահՎլադիմիրՊուտինըհայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։
«Գնաց-գնաց». Լավրովը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին