Հայաստանի գիշերային ակումբներում աշխատող անօրինական միգրանտներ են հայտնաբերվել

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող 33 անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հունիսի 26-ից հուլիսի 4-ը ոստիկանության և ԱԱԾ–ի իրականացրած «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքում հայտնաբերվել են Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող 7 երկրի 36 քաղաքացիներ։
Ոստիկանությունը հայտնում է, որ ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ նրանցից 18-ը տևական ժամանակ ապօրինի աշխատել են Երևանում, Արմավիրում և Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում ու հասարակական սննդի օբյեկտում։
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է կանխել. տեսանյութ
Միջոցառման ընթացքում բացահայտվել են նաև մարմնական վնասվածք հասցնելու 1, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 3 դեպք, հայտնաբերվել և առգրավվել են 7 գրամից ավելի կոկաին, 93 գրամից ավելի մեթամֆետամին և 5 գրամից ավելի մարիխուանա։
Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 33 անձ։