Բրիտանիայի ընդդիմությունը կարող է Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն. Արխիվային լուսանկար
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Ջոնսոնն ապացուցել է, որ ի վիճակի չէ ղեկավարելու երկիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լեյբորիստական կուսակցությունը կարող է քննարկման դնել պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության նոր քվե հայտնելու հարցը, եթե պահպանողականները շտապ կարգով նոր առաջնորդ չընտրեն: Այս մասին հայտարարել է բրիտանական Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անջելա Ռեյները։

«Բորիս Ջոնսոնը չի կարող ոչ մի րոպե ավել մնալ Դաունինգ սթրիթում։ Նա ապացուցել է, որ չի կարող ղեկավարել երկիրը։ Պահպանողական կուսակցությունը պետք է շատ արագ նոր առաջնորդ ընտրի կամ պաշտոնակատար նշանակի (վարչապետի)։ Եթե նրանք դա չանեն, մենք պարզ հասկացրել ենք, որ մենք քննարկման կդնենք անվստահություն հայտնելու հարցը։ Մենք դա կանենք հնարավորինս արագ... դա կարող է տեղի ունենալ նույնիսկ հաջորդ շաբաթ»,- ասել է Ռեյները Sky News հեռուստաալիքի եթերում։

Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Մեյին փոխարինել է 2019 թվականին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, նա պարտականությունները կկատարի մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հետնորդը հազիվ թե փոխի Լոնդոնի կուրսը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, քանի որ այն հիմնված է բրիտանական էլիտայի ներսում առկա կոնսենսուսի վրա:
«Գնաց-գնաց». Լավրովը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին