Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Ջեյմս Կաանը

Ջեյմս Կաան. Արխիվային լուսանկար
Հանդիսատեսին նա առավել ծանոթ է «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո («Սոննի») Կոռլեոնեի կերպարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. 82 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանն Ջեյմս Կաանը, նշված է նրա ընտանիքի թվիթերյան էջում։
Հանդիսատեսին նա առավել ծանոթ է «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո («Սոննի») Կոռլեոնեի կերպարով։
Ջեյմս Կաանը ծնվել է 1940 թվականի մարտի 26-ին Նյու Յորքում։ Առաջին դերը կինոյում եղել է Բիլի Ուայլդերի «Քնքուշ Իրման» ֆիլմում 1963 թվականին։
Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաև «Գողը», «Ճանապարհորդություն դեպի Շայլո», «Կամուրջը չափազանց հեռու է», «Անձրևի մարդիկ»։
Ամուսնացել է 4 անգամ, ուներ 5 երեխա։