«ՀՀ–ի տարածքում սահմանափակումներ կան` առանց գրանցման կարելի է մինչև 6 ամիս մնալ երկրում, բայց այժմ իշխանություններն աշխատում են այդ պահանջները մեղմելու ուղղությամբ», – ասել է նախարարը և հավելել, որ մնացած հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, ֆիսկալ մարմիններն էլ ամեն կերպ աջակցում են և ոչ թե խանգարում բիզնեսին։
ՀՀ նախարարը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր երկարաժամկետ գտնվելու նպատակով ՌԴ–ի շուրջ 30 հազար քաղաքացի է տեղափոխվել Երևան։
«Նրանք իրենց ազդեցությունն են թողնում քաղաքի վրա։ Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ են ստեղծել», – նշել է Քերոբյանը։
Նրա տվյալներով` հայկական բանկերում այս պահին ՌԴ քաղաքացիներն ավելի քան 70 հազար հաշիվ են բացել։ Հայաստանի իշխանություններն էլ ջանում են օգնել իրենց տարածքում ստեղծվող բիզնեսին, որպեսզի ինտեգրվեն երկրի տնտեսական համակարգին։
«Համագործակցությունը չի դադարում, մենք դա տեսնում ենք և ամեն ինչ անում, որ բոլոր նոր ընկերությունները, որոնք բացվել են Հայաստանում, սկսեն իրենց տնտեսական գործունեությունը, կարողանան հնարավորինս հեշտ ինտեգրվել մեր տնտեսական համակարգին», – ասել է նա։
Ինչպես նշել է Քերոբյանը, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փոխում են երկրի սոցիալական դեմքը։ Օրինակ` նրանք բնապահպանական շարժում են սկսել, կայքերում արձագանքների մշակույթ են զարգացնում։