Երևանում նոր կառուցվող շենքից 59-ամյա տղամարդ է ընկել և մահացել. քրգործ է հարուցվել

Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակից շտապօգնությունը զանգ է ստացել, որ այնտեղ տղամարդու դի կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երևանում նոր կառուցվող շենքերից մեկից 59-ամյա տղամարդ է ընկել և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ հուլիսի 5-ին` ժամը 18։25-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

«Պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Սիմոն Լ.-ն էր, որը նոր կառուցվող շենքի 4-րդ հարկից ընկել է և տեղում մահացել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–գրված է կայքում։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ։
Երևանում բանվորը շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել է և տեղում մահացել