Երեկոյան ժամերին քամի կլինի. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հուլիսի 7–ի գիշերը եղել է 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +32...+34 աստիճան։