ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հուլիսի 6–ի գիշերը եղել է 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +30....+32 աստիճան։