ՌԴ ՕՏՈւ–ն ԴԺՀ–ում ամերիկյան հրթիռահրետանային համակարգ է ոչնչացրել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում ուկրաինական «Տոչկա-Ու»–ի 9 բալիստիկ հրթիռ է որսացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը օդային բազավորման հրթիռներով ԴԺՀ-ում ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ու զինամթերքի երկու պահեստ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հակահարձակման պայքարի շրջանակում ոչնչացվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դասակ, խոցվել է հրետանային երեք դասակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկա և Լենինսկոյե շրջաններում գտնվող կրակային դիրքերում»,- ասված է հայտարարությունում։
«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մեկ դասակ էլ ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Վոսկրեսենսկոյե բնակավայրի շրջանում:
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա են խոցել 77 շրջանում: Ռուսական Սու-35 կործանիչը Նիկոլաևի մարզի Նիկոլաևկա և Սնեգիրևկա բնակավայրերի շրջանում մեկ օդային մարտի ընթացքում խոցել է Ուկրաինայի օդային ուժերի երկու Մի-24 ուղղաթիռ և մեկ Սու-25 ինքնաթիռ:
Ուկրաինան սադրանք է նախապատրաստում ԴԺՀ-ի Նիկոլաևկայում. ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Նիկոլաևի մարզի մարզի Պերվոմայսկոյե բնակավայրի շրջանում ուկրաինական օդային ուժերի Մի-8 ուղղաթիռ է խոցվել, 11 անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում։
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում ուկրաինական «Տոչկա-Ու»–ի 9 բալիստիկ հրթիռ է որսացել ԴԺՀ–ում, ԼԺՀ–ում և Խերսոնի մարզում, համազարկային կրակի համակարգերի 8 ռեակտիվ արկ` ԼԺՀ–ում, Խարկովի և Խերսոնի մարզերում։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 232 ինքնաթիռ, 137 ուղղաթիռ, 1462 անօդաչու թռչող սարք, 353 զենիթահրթիռային համալիր, 3915 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 720 մարտական մեքենա, դաշտային հրետանու և ականանետների 3096 զենք, ինչպես նաև 4043 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորները պատմել են խոշտանգումների մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։