Մեծությամբ երկրորդ կատվազգին ՀՀ–ում. ֆոտոխցիկների թակարդում եվրասիական լուսան է հայտնվել

Կատվազգիների այս տեսակն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Sputnik
Ֆոտոխցիկների թակարդում եվրասիական լուսան է հայտնվել։ Տեղեկությունը հրապարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) պաշտոնական էջում:
Համացանցի օգտատերերից մեկը գրել է, որ լուսանին տեսել է Արագածոտնի մարզում։
Եվրասիական լուսանը մեծությամբ երկրորդ կատվազգին է, որ հանդիպում է Հայաստանում։
Եվրասիական լուսանը գիշատիչ կենդանի է: Ուտում է եղնիկ, նապաստակ, կենդանիների լեշ, աղվես, տարբեր կրծողներ, թռչուններ:
Կատվազգիների այս տեսակը «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: