ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն, իր Twitter-ում հայտնել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մելե Կյարին:
Նշվում է, որ Բարկինդոն 63 տարեկան էր, նրա մահվան պատճառները չեն հստակեցվում։
«Մենք կորցրեցինք մեր հարգարժան դոկտոր Մոհամեդ Սանուսի Բարկինդոյին։ Նա մահացել է երեկ՝ 2022 թվականի հուլիսի 5-ին, ժամը մոտ 23։00-ին։ Անասկած, դա մեծ կորուստ է նրա մերձավոր ազգականների, NNPC-ի, մեր երկրի՝ Նիգերիայի, ՕՊԵԿ-ի և գլոբալ էներգետիկ համայնքի համար: Հուղարկավորության մասին տեղեկատվությունը կհայտարարվի մոտ ժամանակներս»,-գրել է Կյարին։
ՕՊԵԿ-ի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մահվանից որոշ ժամանակ առաջ Բարկինդոն երկրի մայրաքաղաք Աբուջայում հանդիպում է ունեցել Նիգերիայի նախագահ Մուհամադ Բուխարիի հետ: