Լիտվայում կրակել են ռուսաստանցի վարորդների բեռնատարների վրա. տեսանյութ

Վարորդները պնդում են, որ սա անցակետերի մոտ կամ սահմանի մերձակայքում հերթի մեջ գտնվող ռուսական բեռնատարների վրա հարձակման առաջին դեպքը չէ։
Sputnik
Լիտվայում կրակել են կալինինգրադցի վարորդների բեռնատարների վրա, հայտնում է Sputnik Բելառուսը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 13:45–ին, Լիտվայի Բիրբալիս քաղաքում։ Հրաձիգները մեքենայի ուղղությամբ կրակ են բացել օդամղիչ զենքից` վանկարկելով. «Փա՛ռք Ուկրաինային»։ Վարորդին հաջողվել է փրկվել հարձակվողներից։
Վարորդները պնդում են, որ սա անցակետերի մոտ կամ սահմանի մերձակայքում հերթի մեջ գտնվող ռուսական բեռնատարների վրա հարձակման առաջին դեպքը չէ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։