«Արթմեդ» ԲԿ–ի վերելակը պոկվել, ընկել է. զոհ կա

Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է, և ներսում քաղաքացի է եղել»,–գրում է կայքը:
Ահազանգով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի, նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու տուժածներ
Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: