ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային հատվածի հետ կապված 13 ընկերությունների դեմ

Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների արգելափակում, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար գործարքների արգելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում 13 ընկերությունների, երկու ծովային տանկերների և երկու ֆիզիկական անձանց դեմ, որոնք կապված են Իրանի նավթային հատվածի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցների ցուցակում տեղ են գտել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում և Վիետնամում գրանցված ընկերությունները, Գաբոնի և Պանամայի դրոշների ներքո գտնվող նավթային տանկերները:
Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների արգելափակում, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար գործարքների արգելք: