ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի սահմանամերձ տարածքում 5 ռեակտիվ արկ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Ուզբեկստանի արտգործնախարարությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին։ Ենթադրվում է, որ արկերն արձակվել են Աֆղանստանի տարածքից։
«Արկերը չեն պայթել, զոհեր և ավերածություններ չկան։ Աննշան վնաս է հասցվել 4 մասնավոր տների, 5-րդ արկը հայտնաբերվել է ֆուտբոլի դաշտում»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված արկերը վնասազերծել է սակրավորների ստորաբաժանումը։
Այժմ երկու երկրների իրավասու մարմինները համատեղ միջոցներ են ձեռնարկում միջադեպի պատճառները պարզելու համար: