Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ բյուջեներում մաքսատուրքերի վերահսկողության մասին համաձայնագիրը

Պետդումայի վավերացրած համաձայնագիրը սահմանում է ԵԱՏՄ երկրների համատեղ վերահսկողական միջոցառումների նպատակներն ու օբյեկտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Պետդուման օրենք է ընդունել ներմուծվող մաքսային ու այլ տուրքերի գումարների, հարկերի, հավաքագրած գումարների հաշվարկման ու ԵԱՏՄ երկրների բյուջեների եկամուտներում բաշխման կարգի պահպանման հարցերով համատեղ հսկիչ միջոցառումների անցկացման համաձայնագրի վավերացման մասին։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջև ստորագրված համաձայնագիրը հիմնված է ԵԱՏՄ անդամ երկրների բյուջե մաքսատուրքերի ժամանակին մուտքի ապահովման անհրաժեշտության վրա։
Այն սահմանում է համատեղ հսկողության միջոցառումների նպատակներն ու առարկաները, դրանց իրականացման կարգը, արդյունքների գրանցումը, ինչպես նաև հայտնաբերված խախտումների վերացման մեխանիզմը:
ՀՀ նախագահը կստորագրի ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման նորացված պայմանագիրը
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներքին ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օր հետո։