Հրդեհ Աբովյան փողոցում. ինչպես են հրշեջները մարում կրակը

Հրդեհն առաջինը նկատել են շինհրապարակի հարևանությամբ գործող խանութների աշխատակիցները։
Sputnik
Երևանի կենտրոնում` Աբովյան–Արամի փողոցների խաչմերուկին հարակից հատվածում, ժամը 19։50–ի սահմաններում հրդեհ է բռնկվել։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ծուխը բարձրացել է Աբովյան փողոցում գտնվող շինհրապարակից։
Կրակն առաջինը նկատել են հարևանությամբ գործող խանութների աշխատակիցները։ Քաղաքացիները ոստիկանների օգնությամբ փորձել են մարել հրդեհը` շինհրապարակի պատնեշից դեպի ներս ջուր լցնելով կրակի վրա։
Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է։ Վնասի մասին տեղեկություն առայժմ չկա։ Հայտնի չէ նաև հրդեհի բռնկման պատճառը։
Էջմիածնի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել