«Երկրում այսօր ժողովրդավարություն չկա». քայլերթ՝ ի պաշտպանություն Սահմանադրության

Ակցիայի մասնակիցների ձեռքին նաև ընդդիամադիր այն գործիչների նկարներն են, որոնք ակցիաների ժամանակ կալանավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը Սահմանադրության շղթայված մակետով Ֆրանսիայի հրապարակից դեպի Սահմանադրական դատարան քայլերթ է իրականացնում։
Ակցիայի մասնակիցների ձեռքին նաև ընդդիմադիր այն գործիչների նկարներն են, որոնք բողոքի ակցիաներից հետո կալանավորվել են։
«Մեզ հետ ՍԴ ենք տանում նաև մեր այն ընկերների նկարները, որոնք այս իշխանություններին դեմ լինելու համար այսօր քաղբանտարկյալների կարգավիճակում են։ Այսօր Հայաստանում ավելի քան 40 քաղբանտարկյալ կա։ Երկրում այսօր ժողովրդավարույթուն չկա»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը նշեց, որ Հայաստանում Սահմանադրության գերակայություն չկա։ Նրա խոսքով` այս իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ է Սահմանադրությունը։
«Դիմադրություն» շարժումը Սահմանադրության շղթայված մակետով Ֆրանսիայի հրապարակից դեպի Սահմանադրական դատարան քայլերթ է իրականացնում։
Նրանք ՍԴ–ի առջև շղթայված Սահմանադրությունը և գրիչներ թողեցին` ասելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրիչի պատմությամբ սկսեց ՍԴ–ի յուրացման ու իր սրտի դատավորների նշանակման գործընթացը։
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետը հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ այն ժամանակին իրեն է տվել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը գրել էր, թե երկար ժամանակ մտածում էր՝ աղբանոցը նետե՞լ, թե՞ ոչ: Նրա խոսքով` ի վերջո, որոշել էր պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։