Արցախի և Հայաստանի դրոշներ, քոչարի. Երևանում տոնական քայլերթ է կազմակերպվել

Երթի առաջին շարքերում են Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակից, մեկնարկել է ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը։
Քայլերթ Երևանում
«ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տոնական միջոցառմանը մասնակցում են տարբեր նվագախմբեր, այդ թվում` զինվորական։ Քայլերթն առաջնորդում է «Երևանյան թմբուկներ» խումբը:
Քայլերթ Երևանում
Երթի առաջին շարքերում են Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորները։
Եռագույնը ծածանող ուղղաթիռ
Քայլերթի մասնակիցները, Հայաստանի և Արցախի դրոշները ծածանելով հասան Հանրապետության հրապարակ և քոչարի պարեցին այնտեղ։
Տոնական քայլերթ
«Երկրում այսօր ժողովրդավարություն չկա». քայլերթ՝ ի պաշտպանություն Սահմանադրության
Հիշեցնենք` այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին Հայոց համազգային շարժում կուսակցության մշակած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է ՀՀ-ն։
Մայր օրենքի առաջին փոփոխություններն արվեցին 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։