Պաստառը փոխվել է, Նատալյա Եփրիկյանը ելույթ կունենա Երևանում

Բեմում կլինենԵկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երբեմնի շատ հայտնի կատակերգական Comedy Woman հեռուստաշոուի աստղերը շոուով հանդես կգան Երևանում: Դերասանուհի Եկատերինա Վառնավան, որը վերջերս է հեռացել Ռուսաստանից, հրապարակել է « Залечь на дно в Ереване» շոուի փոփոխված պաստառը, որի նախկին տարբերակը բուռն կրքեր էր առաջացրել Հայաստանում։
Դատելով հրապարակված լուսանկարից՝ ներկայացումը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 17-ին։ Բեմում ելույթ կունենան Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Եվգենի Բորոդենկոն և Ալեքսանդր Գուդկովը, իսկ հաղորդման հատուկ հյուրը կլինի հայ դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։
Comedy Woman հումորային հեռուստաշոուի փոփոխված պաստառը
Ըստ սյուժեի՝ Մոսկվայի չորս բնակիչներ Հայաստանում ավելի լավ կյանք են փնտրում, և նրանց հետ տեղի են ունենում տարբեր զվարճալի իրադարձություններ։
Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերին զայրացրել էր պաստառը, որում TNT-ի աստղերը կիսամերկ էին ու փաթաթված հայկական լավաշով։
Comedy Woman հումորային հեռուստաշոուի` աղմուկ բարձրացրած պաստառը
Սոցցանցերում շոուի կազմակերպիչներին մեղադրել էին հայկական արժեքների և մասնավորապես լավաշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Նրանց հիշեցրել էին, որ հայկական լավաշն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։
Աղմուկից հետո պաստառը փոխվել է։