2020-ի նոյեմբերի 9-ին իշխանություն - ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց. Վարդևանյան

Արամ Վարդևանյան
Ընդդիմադիրները կարծում են, որ սահմանադրական ճգնաժամ ունենք երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սահմանադրություն ասել է սահմաններ դնել, սակայն սահմաններ չկան հիմա, հետևաբար Սահմանադրություն էլ չկա։ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Այսօր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է. ակցիայի մասնակիցները պետք է քայլերթ իրականացնեն։
Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան
«Կա՞ ինչ–որ սահման, որով կաշկանդված է ներկայիս իշխանությունը. ում ուզում՝ նշանակում են ցանկացած պաշտոնի։ Մենք սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, և շնորհավորելու որևէ առիթ չեմ տեսնում։ Կարող ենք հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,–ասաց Մելիքյանը։
Հարցին, թե ինչ կասի կառավարության այն որոշման մասին, որով առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը` Մելիքյանը պատասխանեց, որ Սեդա Սաֆարյանը «նիկոլական ՍԴ–ի խորհրդանիշն է»։
Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան
Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ` 2020-ի նոյեմբերի 9-ից անհաղթահարելի իրավիճակ։ Նրա խոսքով` այդ օրը իշխանություն–ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց։
«Մենք Սահմանադրությունից շատ ենք հեռացել։ Այսօր նույնիսկ չենք էլ կարող իրար նորմալ շնորհավորել»,–ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան մեկնարկեց, նրանց ձեռքին Սահմանադրության մակետն է կապկպված վիճակում։