ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հուլիսի 4–ի գիշերը եղել է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։