«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև են։ Նրանց ձեռքին մեծ պաստառ է, որի վրա ՀՀ-ում ԵՄ դեսպան ԱՆդրեա Վիկտորինի և ԲԽԴ նախկին նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի համատեղ լուսանկարն է։
Ի դեպ, ակցիայի մասնակիցների ձեռքներին ընդդիմադիր այն գործիչների նկարներն են, որոնք այժմ կալանավայրերում են։
«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է անում ԵՄ գրասենյակի դիմաց
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ շարժման անդամներից Արամ Վարդևանյանը հայտնել էր` ԵՄ-ի մոտ ուզում են երկու հարց բարձրացնել` քաղբանտարկյալների և հայ ռազմագերիների։
«ԵՄ-ն աչք է փակում բոլոր անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների, մեկ մարդու կամքով այն խայտառակ պրակտիկայի վրա, որոնք տեղի ունեցան անցնող վերջին տարիներին։ ԵՄ-ն իր լռությամբ այս շենքը վերածել է ամոթի շենքի»,- ասաց շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը «Դիամդրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` օր առաջ Հայաստանում ԵՄ ղեկավարությունից ազատվելով` միգուցե ՀՀ-ում ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվի։
Որոշ ժամանակ ԵՄ գրասենյակի առջև մնալուց հետո Արամ Վարդևանյանը հայտնեց, որ երթը կշարունակեն դեպի Սարյանի պուրակ։
«Դիամդրություն» շարժումը բողոքի ակցիա է անում ԵՄ գրասենյակի դիմաց
© Sputnik / Aram Nersesyan