Մահացել է հոնկոնգյան կինոյի ռեժիսոր Ալեքս Լոն

Հոնկոնգի կինոռեժիսոր Ալեքս Լոուն (ձախից) և պրոդյուսեր Մեյբլ Չունգը Բեռլինի միջազգային կինոփառատոնին
Կինոգործիչի վերջին ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում ստացել է «Բյուրեղապակյա արջ» մրցանակը:
Sputnik
ԵՐԵՎԱն, 4 հուլիսի - Sputnik. Մահացել է Հոնկոնգի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ալեքս Լոն։ Տեղեկությունը հայտնում է Variety-ն։
Լոն 70 տարեկան էր, նա մահացել է հիվանդանոցում, նրա կողքին այդ պահին եղել է ռեժիսոր Մեյբլ Չունգը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լոն ծնվել է 1952 թ-ին Հոնկոնգում։ Ռեժիսորի ֆիլմերը հոնկոնգյան կինոյի դասական գործեր են։ Նրա աշխատանքներից են «Ներկված դեմքեր», «Սեր. հիմա տեսնում ես նրան», «Պատմություն երեք քաղաքների մասին», «Աշնանային պատմություն», «Սուն քույրեր», «Ծիածանի արտացոլում» և այլն: Ռեժիսորի վերջին կինոնկարը Բեռլինի կինոփառատոնում ստացել է «Բյուրեղապակյա արջ» մրցանակը։