Կզըլում պահեստներ են այրվում. տեսանյութ

Հրդեհի մարման աշխատանքներին 25 մարդ և ինը միավոր տեխնիկա է ներգրավվել:
Sputnik
Տուվայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Կզըլում խոշոր հրդեհ է բռնկվել։ 2,8 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստային տարածք է այրվում։ Տեղեկությունը հայտնում է Տուվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Առավոտյան ժամը 7-ին հրշեջ կապի կենտրոնական կետն ահազանգ է ստացել, որ Կզըլ քաղաքի Աջ ափ շրջանում պահեստային տարածքներ են այրվում։ Հրդեհը մարելու համար ներգրավվել են քաղաքի պահպանության հրշեջ-փրկարարական բոլոր ուժերը», – ասված է հաղորդագրությունում։
Հրդեհ Երևանում. Շինարարների փողոցում մեքենա է այրվել
Հրդեհի մարման աշխատանքներին 25 մարդ և ինը միավոր տեխնիկա է ներգրավվել:
Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։
Յամալում անհայտ անձինք հրկիզել են ուղևորատար գնացքի վագոններից մեկը. տեսանյութ