Կոպենհագենում 3 մարդու սպանության մեջ կասկածվողին հոգեբուժական բաժանմունք են ուղարկել

Կոպենհագեն
Դանիայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով մահացածներ ու տուժածներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կոպենհագենի դատարանը որոշել է առևտրի կենտրոնում հրաձգություն կազմակերպելու մեջ կասկածվողին 24 օրով ուղարկել նախնական կալանքի վայր՝ փակ հոգեբուժական բաժանմունք: Տեղեկությունը հայտնում է TV2 հեռուստաընկերությունը։
Նիստն անցել է փակ դռների հետևում, լրագրողներին թույլ չեն տվել մտնել դահլիճ։
Հիշեցնենք` երեկ երեկոյան Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող մեկ տղամարդ, ևս 7-ը վնասվածքներ են ստացել։ Ինչպես գրում են տեղի ԶԼՄ–ները, կրակողը 22-ամյա դանիացի է։ Ըստ իշխանությունների` տղամարդը մենակ է գործել։
Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը։
Հրաձգություն Նյու Ջերսիում. 9 մարդ է տուժել