Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել են «Կալաշնիկովի» բազմաթիվ պարկուճներ

Հնարավոր վիրավորների կամ զոհերի մասին դեռ ոչինչ հայտի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակված 25-ից ավելի պարկուճ:
«Կալաշնիկով», նռնակներ... ապօրինի հրազենի կամավոր հանձնումները շարունակվում են
Հնարավոր վիրավորների կամ զոհերի մասին դեռ ոչինչ հայտի չէ։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: