Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում երեկ կրակոցներ են հնչել ։ Ոստիկանության տվյալով` երեք մարդ է սպանվել, ևս երեքը ծայրահեղ վիճակում են։
Ինչպես գրում են տեղի ԶԼՄ–ները, կրակողը 22-ամյա դանիացի է, առայժմ հայտնի չէ, թե ինչու է նման քայլի դիմել։ Տղամարդուն ձերբակալել են։ Ըստ իշխանությունների` նա մենակ է գործել։
Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը։