Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի

Բելգորոդ
Զոհվածներից երկուսի մարմինները հուլիսի 3-ին են գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Բելգորոդի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, բոլորը նույն ընտանիքից են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել է նրանց ազգականը։
«Մահացել է Օլեգը, նրա առաջին կինը` Օլգան, նրանց երկու երեխաները, դուստրը 22 տարեկան էր, տղայի 14-ն էլ օգոստոսին կլրանար։ Մահացել է նաև Օլգայի մայրը` Տատյանան», - ասել է ընտանիքի բարեկամներից մեկը՝ Իրինան և ավելացրել` իրենց երեկ հայտնել են, որ վերջին երկուսին երեկ են գտել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով` հուլիսի 3-ի գիշերը ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու»–ի հրթիռներով երեք հարված են հասցրել Բելգորոդին։ Ռուսական ՀՕՊ-ի միջոցներով բոլոր երեք հրթիռները ոչնչացվել են օդում, սակայն ուկրաինական հրթիռների խոցման հետևանքով դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան վրա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 131-րդ օրը։
Բելգորոդում ուկրաինական հրետակոծության և կադրերը հայտնվել են համացանցում