Ավտովթար Արագածոտնի մարզում. կա 6 վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 6 վիրավոր, հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։