ԱԴԾ–ն Տուվայում դեռահասներին հավաքագրող ծայրահեղական շարժման 15 անդամ է հայտնաբերել

Ձերբակալվածները դեռահասներին ստիպել են զբաղվել խմբավորման «ռեսուրսային ապահովմամբ»։
Sputnik
Տուվայում դեռահասներին հանցավոր գործունեությանը ներգրավող «Բանտարկյալների կենսաձևը մեկն է»* շարժման 15 անդամներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
ԱԴԾ աշխատակիցներն ապացույցներ են ներկայացրել, որ Տուվայում «Բանտարկյալների կենսաձևը մեկն է» շարժման գաղափարախոսության կողմնակիցները ծանր և առանձնակի ծանր հանցագործություններ են կատարել։ Նրանց կասկածում են ծայրահեղական խմբավորման ձևավորմանն ու ֆինանսավորմանը առնչություն ունենալու մեջ։
Սիմֆերոպոլի առևտրի և զվարճանքի համալիրում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի` ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու, ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու և հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածներով։
Բոլորը կալանավորվել են, բացի մեկից, ում առողջական վիճակի պատճառով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
ՌԴ ԱԴԾ-ն Ուրալում իսլամիստների խմբավորում է ջախջախել
2020 թվականի օգոստոսին ՌԴ գերագույն դատարանը ծայրահեղական է ճանաչել և արգելել «Բանտարկյալների կենսաձևը մեկն է» միջազգային շարժման գործունեությունը Ռուսաստանում։
* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն։