Զուռնա, դհոլ և պարեր. Ֆիլիպ Կիրկորովը Գառնիում է

Կիրկորովը Երևան է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի հարսանիքին մասնակցելու համար։
Sputnik
Ռուսականէստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է, նա այսօր այցելել է Գառնի։ «Ինսթագրամի» սթորի բաժնում երգիչը տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես են իրեն ու երեխաներին` Ալլա Վիկտորիային և Մարտինին, դիմավորել այնտեղ։
Նշենք, որ հուլիսի 2-ին նա Երևանում մասնակցում էր հայ գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի և Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդու` Արմեն Աղաբաբյանի հարսանիքին։
«Եկել ենք Գառնի։ Իսկ ինչպե՞ս է անցնում ձեր օրը»,– ասում է Կիրկորովը։
Նրան այնտեղ դիմավորել են զուռնա–դհոլով, պարերով ու բարձր տրամադրությամբ։