Վրաերթ Երևանում. շտապօգնություն և ոստիկանություն է ահազանգել վարորդը

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, տուժածը հիվանդանոցում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի»,–գրում է կայքը։

Վարորդը զանգահարել է շտապօգնություն և բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն, այնուհետև ահազանգել է ոստիկանություն։

Նարեկ Իսրայելյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Արմավիրում հայրը հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։