Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ

ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները տղամարդուն նետել են շատրվանի մեջ։
Sputnik
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նա բենզին է լցրել իր վրա` ասելով, թե չի ուզում ապրել «մեղավորների երկրում»։ Ակցիան, ի դեպ, տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի առաջ։
Տրանսգենդերն ինքնահրկիզման փորձ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց. տեսանյութ
Ակցիայի մասնակիցները տղամարդուն նետել են շատրվանի մեջ։
Ավելի ուշ տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: