ՌԴ խաղաղապահներն արցախցի երեխաներին դպրոցական պարագաներ են բաժանել. տեսանյութ

ՌԴ խաղաղապահների և «Մերսի» ասոցիացիայի մասնակցությամբ բարեգործական ակցիան անցկացվել է Շուշիի շրջանում։
Sputnik
ՌԴ խաղաղապահ զորախումբը Արցախում բարեգործական ակցիա է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Peacekeeper Տելեգրամ ալիքը
Աղբյուրի համաձայն` «Մերսի» բարեգործական կազմակերպության հետ միասին մարդասիրական ակցիա է անցկացվել Շուշիի շրջանի մի շարք բնակավայրերում։ Երեխաներին դպրոցական պարագաներ են տրամադրվել։
Նշենք, որ նման միջոցառումներ ՌԴ խաղաղապահ զորակազմն ու «Մերսի» բարեգործական կազմակերպությունն անցկացնում են պարբերաբար։
Արցախում ուզում են, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն անժամկետ լինի. ԱՀ պետնախարար
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: