Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար

Տեղի է ունեցել պարգևատրման նոր արարողություն:
Sputnik
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղին արժանացած ադրբեջանցի մարզիկ Սաբիր Ջաֆարովին որակազրկել են, զրկել մեդալից և հեռացրել առաջնությունից: Տեղեկությունը հատնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Բանն այն է, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի ըմբիշը պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան անմիջապես բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, ինչի արդյունքում էլ ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է ու զրկվել մեդալից:
Տեղի է ունեցել պարգևատրման նոր արարողություն:
Հիշեցնենք՝ Հայկ Պապիկյանը Հռոմում անցկացվող Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին ու դարձավ ոսկե մեդալակիր։