101 տարեկանում մահացել է Չեբուրաշկայի «հայրը»` մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը

Շվարցմանը «Չեբուրաշկա», «Գավ անունով կատվիկը», «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Մահացել է մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը։ Անվանի մուլտիպլիկատորը 101 տարեկան էր. օգոստոսի 30-ին նա կդառնար 102 տարեկան։
Հենց նա է «Չեբուրաշկա», «Գավ անունով կատվիկը», «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի ստեղծողը։
Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար։
Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ` 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
Ի դեպ, Շվարցմանը ձախլիկ էր, որին գրել էին սովորեցրել աջով, սակայն նա նկարում էր ձախ ձեռքով։
Մահացել է հանրահայտ երգիչ Յուրի Շատունովը