ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը։
Շնաձուկը կծել է կնոջ ձեռքն ու ոտքը։ Զբոսաշրջիկին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Ավստրիայի բնակիչ էր։
Դեպքի հետ կապված` Սահլ Հաշիշ շրջանից մինչև Մաքադի Բեյ ծովախորշ ընկած հատվածում ուրբաթից երկուշաբթի արգելվել են ցանկացած տեսակի ջրային զվարճանքները։